News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

61 տարեկան հասակում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Այս մասին հայտնում է «ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորումը», որի խորհրդի անդամ էր նաև Կարեն Սարիբեկյանը։

Նա 1990-1994թթ. մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժմանը եւ ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին:

2002-2005թթ. ընտրվել է Վանաձոր համայնքի ավագանու անդամ:

ՀՀ «Երկրապահ կամավորականների միության» անդամ, Լոռու մարզի Աֆղանցիների միության նախագահ:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 31 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 31 ընտրատարածքից:

Կարեն Սարիբեկյանը պարգևատրվել է մի շարք մեդալներով և շքանշաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ