Վրաստանի խորհրդարանը կարող է հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն, որը նա դրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այդ վետոն, քանի որ դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ օրենքը վրացական է»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը ճշտել է, որ մայիսի 20-ին կայանալու է խորհրդարանի բյուրոյի նիստ, որտեղ նախագահի վետոն գրանցվելու եւ փոխանցվելու է իրավանաբական հարցերի կոմիտեին՝ քննարկման։ Կոմիտեի կողմից վետոյի քննարկումից հետո այն կդրվի լիագումար նիստի քվեարկությանը։
Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա՝ հայտնելով, որ այն պետք է չեղարկել, քանի որ հակասում է եվրոպական չափորոշիչներին եւ շտկման ենթակա չէ։ Ավելի ուշ ԶԼՄ-ներում հայտնվեցին մանրամասներ նախագահի նկատառումների մասին՝ ուղղված խորհրդարանին։ Դրանցում նա որեւէ շտկում չի անում օրենքի կետերի վերաբերյալ եւ առաջարկում է չեղարկել այն ուժի մեջ մտնելուց հետո հաջորդ օրը։