News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու գիտելիքներով մշտապես զարգացող բանկային ոլորտի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում Team Solutions ընկերությունը ներկայացրեց կոնտակտային կենտրոններին ամբողջական լուծում տրամադրող Zangezor պրոդուկտը։

Ծանոթացնելով ընկերության գործունեության ուղղություններին՝ Team Solutions ընկերության տնօրեն Տաթևիկ Ավագյանը նշեց, որ իրենք մասնագիտացած են պետական կառավարման էլեկտրոնային համակարգերի և մասնավոր ոլորտին ուղղված ծրագրային լուծումների մշակման մեջ։

Ի թիվս բազմաթիվ իրականացրած և ընթացիկ նախագծերի՝ ընկերությունը մշակում է նաև սեփական պրոդուկտները, որոնց շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում Զանգեզորը։ Վերջինս զանգերի, էլեկտրոնային նամակների, կարճ հաղորդագրությունների և շուտով նաև սոցիալական հարթակներից ստացված հաղորդագրությունների մշակման ու սպասարկման միասնական համակարգ է, որն դյուրինացնում է ծառայություն մատուցող կազմակերպությունների սպասարկման գործընթացը՝ հաճախորդներին հնարավորինս արագ և համապարփակ արձագանք տալով։

«Համակարգի ճկունությունը հնարավորություն է տալիս Զանգեզորը հարմարացնել ցանկացած ոլորտի ընկերության բիզնես գործընթացներին, ինչպես նաև ինտեգրել ընկերության ներքին համակարգերի հետ՝ էականորեն բարձրացնելով հաճախորդների սպասարկման արդյունավետությունը»,- ասաց ծրագրի ղեկավար Լիանա Տեր-Ավետիսյանը։

«Հաշվի առնելով մեր օրերում տեխնոլոգիական ոլորտի աննախադեպ զարգացումները,  բնականաբար մենք ևս փորձում ենք ժամանակին համահունչ զարգացնել պրոդուկտը և մեր հաճախորդների համար ապահովել նորարարական լուծումներ։ Առաջիկայում ցանկանում ենք դուրս գալ նաև միջազգային շուկա»,- հավելեց Տաթևիկ Ավագյանը:

Ներկայումս փորձարկման փուլում է գտնվում նաև արհեստական բանականության գործիքակազմի ներդրումը համակարգում։

4Future Banking միջոցառումը ոլորտի մասնագետների համար ծառայեց որպես հարթակ՝ մտքեր փոխանակելու, զարգացող միտումները քննարկելու և թվային դարաշրջանում հաճախորդների զարգացող պահանջները բավարարելու նորարար մոտեցումներ ուսումնասիրելու համար:

Պանելային քննարկման և ելույթների ժամանակ խոսնակներն անդրադարձան այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են հաճախորդների ֆիզիկական և թվային փորձառությունների միջև հավասարակշռությունը, թվային դարաշրջանում հաճախորդների հավատարմության ապահովումը, հաճախորդների հետ կայուն հարաբերությունների պահպանումը և այլն։

Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին
Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին...
Ucom-ի ու TEAM Telecom Armenia-ի 16 կայաններ դեռ գտնվում են խափանված վիճակում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից...
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով որոշ բաժանորդներ կարող են նկատել շարժական կապի խափանումներ
Ընկերությունից հայցում են բաժանորդների ներողամտությունը և վստահեցնում, որ...
  «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի
Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում և վճարել 14 մլրդ դրամ հարկ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ