News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 03
Տեսնել լրահոսը

Վաղը ժամը 13:00-ին Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանը կհանդիպի Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:

16:00-ին տեղի կունենա փակ հանդիպում փորձագետների, վերլուծաբանների, քաղաքագետների և ՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ 19:00-ին Բագրատ Սրբազանը օրը կամփոփի Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղը Բագրատ Սրբազանը կայցելի Իրանի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի,  այլ բարձրաստիճան պաշտոնյաների և և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ