News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրատիսլավայում ապրիլի 4-ին տեղի ունեցավ  ծաղկեպսակ դնելու արարողություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-կոթողին, որը տեղավորված է Բրատիսլավայի կենտրոնում:

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) մամուլի քարտուղարությունից, ծաղկեպսակներ դրեցին Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը,  Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի եւ այլք:

Իր ելույթի խոսքում ԳԴ նախագահ Շտեֆան Հարաբինը հայտարարեց, որ նա խիստ կարեւորում է Սլովակիայի կառավարության ու խորհրդարանի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի» գոյությունը եւ կրկին վերահաստատեց, որ ցանկացած կարգի թուրք պաշտոնյա, ինչպես եւ ցանկացած այլ անձ,  եթե համարձակվի Սլովակիայի տարածքում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, անմիջապես մինչեւ 5 տարվա ազատազրկման կարժանանա: Հարաբինը նաեւ նշեց, որ ինքը պատրաստ է օգնելու ֆրանսիացի գործընկերներին ազատ խոսքի իրավունքը եւ մարդկության դեմ կատարված ոճիրը պատժելու անհրաժեշտությունը միմյանց չհակադրելու հարցում:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը հակիրճ անդրադարձավ Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի ընդունված որոշման բացառիկ ոչ արհեստավարժ ձեւակերպված դրույթներին: Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց Սլովակիաի պետությանը, սլովակ ժողովրդին եւ անձամբ պարոն Շտեֆան Հարաբինին` ԵՄ-ում առաջինը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի ընդունման համար:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` նշելով Սլովակիաի Ազգային Խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձեւի` 2004թ-ի նոյեմբերին, եւ «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի», որը գործում է 2009թ-ի սեպտեմբերի մեկից, խիստ կարեւորությունը ողջ մարդկության եւ հատկապես Սլովակիայի ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ