News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Եթե 2007 եւ 2012 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում Հայաստանում  ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դեպի վատը: Այդ մասին, ապրիլի 6-ին, հայտնել է «Ժողովրդավարական հայրենիք»  ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին կուսակցությունը մասնակցում էր «Իմպիչմենտ» դաշինքի կազմում: «Այն ժամանակ պարզապես վախն ավելի մեծ էր, եւ մեզ հաջողվեց կոտրել բազմաթիվ կարծրատիպեր», – ասել է նա:

«Ընտրողների ներկայացված ցուցակների նպատակն ակնհայտ է: Ցուցակում կա 500 -600 հազար մարդ, որոնք մշտապես բացակայում են երկրից: Եթե իշխանությունները որոշել են արդար աշխատել, ապա ինչո՞ւ չեն լուծել այդ խնդիրը: Ինչո՞ւ են այդ ցուցակները պահվում որպես պետական գաղտնիք», – ասել է Մակեյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ