«Նոր ալիք 2012» եւ «Մանկական նոր ալիք 2012» մրցույթների` Մոսկվայում կայանալիք նախընտրական փուլին մասնակցելու համար Հայաստանից մեկնողների անունները հայտնի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հայասատանյան նախընտրական փուլերի PR պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից կմեկնեն 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ:
Երիտասարդներից կմեկնեն երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան:
Նշենք, որ «Նոր ալիք 2012» կիսաեզրափակիչ փուլը Մոսկվայում կկայանա ապրիլի 20-21-ին, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ը՝» ապրիլի 18-19-ին, բայց թե երբ են մեկնելու հայաստանցի մասնակիցները, դեռ հայտնի չէ: Մոսկվայում ժյուրին մասնակիցներից կարող է ընտրել մեկ կամ մեկից ավելի կատարողների, ովքեր կներկայացնեն Հայաստանը Յուրմալայում կայանլիք «Նոր ալիք 2012»:




























