News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 392.50 դրամ: Սա 2012 թ. դոլարի ամենաբարձր բորսայական փոխարժեքն է: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 0.03 %-ով կամ 0.13 կետով: Նշենք, որ բորսայում բոլոր գործարքները կնքվել են նույն փոխարժեքով:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 2.95 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի թանկացման սպասումներ ձեւավորվել էին դեռ առավոտից, երբ բորսայական սակարկություններ չէին սկսել: Փոխանակման կետերը դոլարի վաճառքի փոխարժեքը մեծամասամբ բարձրացրել էին մինչեւ 394 դրամ, ինչը պահպանվել է նաեւ կեսօրից հետո, թեեւ 393 դրամով դոլար գտնելը միանգամայն իրատեսական է: Դոլարի առքն իրականացվում է առավելագույնը 391.5 դրամով:

Նշենք, որ բորսայում այսօր տեղի է ունեցել նաեւ գործարք բաժնետոմսերի հարթակում: Վաճառվել է «Արցախ ՀԷԿ» ընկերության  43.7 հազ. հատ բաժնետոմս` 51.2 մլն դրամ ընդհանուր ծավալով: Այսինքն` 1000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսը իրացվել է 1170 դրամով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ