News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանն այսօր` ապրիլի 13-ին, Գյումրիում հանդիպել է ընտրողների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Շախմատի տանը, որտեղ ներկայացվել են ՀԴԿ-ի նախընտրական ծրագրերը:

Արամ Սարգսյանն ընդգծել է, որ գործող համակարգում ոչ մի բարեփոխում չի կարող հանգեցնել իրավիճակի էական փոփոխության:

«Ուստի պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ համակարգային վերափոխումներ»,-նշել է ՀԴԿ առաջնորդը: Նա կրկին նշել է, որ պետությանը պետք է վերադարձնել իր դերը: Պետությանը պետք է վերադարձնել սեփականությունը, առաջին հերթին բնական ռեսուրսների տիրապետումը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին, որին համամասնական ընտրակարգով կմասնակցեն 9 քաղաքական ուժեր եւ 154 մեծամասնական թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ