News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տուլացի գործարար Գեղամ Սարգսյանը, որի գործը հասարակական լայն հնչեղություն է ստացել Ռուսաստանում, դեռեւս հիվանդանոցում է եւ գտնվում է հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ին  ասաց Սարգսյանի փաստաբան Եվգենի Միշիխինը:

Ողբերգական պատմությունը տեղի էր ունեցել ապրիլի 7 –ին: Չորս զինված հանցագործներ ներխուժել էին գործարարի տուն եւ սկսել ծեծի ենթարկել ոչ միայն տանտիրոջը, այլ ընտանիքի մնացած անդամներին` կանանց եւ անգամ փոքրիկ երեխաներին: Սարգսյանին հաջողվել էր խոհանոցի դանակով մահացու վիրավորել նրանցից երեքին, չորրորդը փախուստի էր դիմել:  Ի պաշտպանւթյան Սարգսյանի հանդես են եկել շատերը: Նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւը եւ ՌԴ Հանրային պալատի անդամ Անատոլի Կուչերենան նույնպես աջակցություն են հայտնել:

Եվգենի Միշիխինի խոսքով` ներկայումս Սարգսյանը որպես վկա է ներգրավված երկու եւ ավելի անձանց սպանության փաստով հարուցված քրեական գործում: «Նա հարցաքննվել է որպես վկա: Հետաքննչական կոմիտեն հետաքնննություն է իրականացնում»,-ասել է փաստաբանը:

Նա նաեւ ավելացրել է, որ քրեական գործ է հարուցվել գործարարի տան վրա ավազակային հարձակման փաստի առնչությամբ:

«Առայժմ որոշակի ոչինչ ասել չեմ կարող, սակայն այդ գործով նա, ըստ ամենայնի, կճանաչվի որպես տուժող»,- նշեց Միշիխինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ