News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ Գյոնայ Օղմենին, ով 2010-ի դեկտեմբերի 12-ի երեկոյան սպանել էր 10 օր առաջ ամուսնացած քրոջն ու թուրք փեսային։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 1-ին դատարանում ընթացող նիստի ժամանակ Գյոնայ Օղմենի փաստաբան Ադնան Մերջանը հայտարարել է, սպանությունը կանխամտածված չի եղել եւ պահի տակ է իրագործվել։ Փաստաբանը նշել է, թե սպանվածը խիստ հայհոյանքեր է տեղացել իր պաշտպանյալի պատվի եւ կրոնի հանդեպ, ինչից բորբոքված իր պաշտպանյալն իրականացրել է սպանությունը։

Նշենք, որ դեկտեմբերի 12-ի երեկոյան Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 10 օր առաջ ամուսնացած հայազգի Սոնեյի եւ մահմեդական Զեքերիայի դիակները։

Աղջկա եղբայրը ներկայացել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ ինքն է սպանել իր քրոջն ու փեսային։ «Մեր ընտանիքը կրոնական անհամատեղելիության պատճառով դեմ էր նրանց ամուսնությանը։ Մենք առաջարկել ենք, որ Զեքերիան քրիստոնեություն ընդունի եւ հարսանիքը եկեղեցում իրականացնենք։ Այդ օրը սրճարանում հանդիպել եմ քրոջս եւ նրա ամուսնու՝ Զեքերիայի հետ եւ զրուցել հարսանիքի հետ կապված։ Սակայն խոսակցությունը հարթ չի ընթացել, եւ ես առաջարկել եմ դուրս գալ եւ ավելի հանգիստ տեղ զրուցել։ Մենք մեքենայում շարունակել ենք խոսակցությունը։ Ես Զեքերիային հասկացրեցի, որ մեր ավանդույթները, նամուսը թույլ չեն տալիս առանց եկեղեցու ամուսնացնել, իսկ նա վիրավորեց եւ հայհոյեց թե ինձ, թե մեր նամուսն ու ավանդույթները։ Ես չդիմացա վիրավորանքին եւ ատրճանակով սպանեցի Զեքերիային։ Այդ պահին քույրս վախից կարկամել էր, ում ուղղությամբ եւս կրակ արձակեցի եւ հեռացա մեքենայից»,-ոստիկանությունում պատմել է աղջկա եղբայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ