News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական հռետորաբանութունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ արած հայտարարությունը: Ալիեւը Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ասել էր, թե «կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում»:

«Առաջին` Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառազինությունների մրցավազքը եւ ռազմական հռետորաբանութունը: Երկրորդ` իր հասարակությանը պատրաստի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»,- պատասխանել է Շարմազանովը եւ հավելել. «Երրորդ, եթե Ալիեւ կրտսերը շատ է ուզում Ստեփանակերտում տեսնել ադրբեջանական դրոշ, ապա դրան հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում Արցախի անկախ հանրապետութան հետ, որի արդյունքում Բաքվում ԼՂՀ դեսպանատան շենքում կծածանվի Արցախի անկախ հանրապետության դրոշը, իսկ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հարեւան Ադրբեջանի դեսպանատան շենքին կարող են տեղադրել իրենց դրոշը: Կարծում եմ` ուշ թե շուտ Արցախից արեւելք ընկած երկրում կգիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ