Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-մարտին կազմել է 6.1 %` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ (շտապ հավաքագրված տվյալների վրա):

Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը արդյունաբերությունն է ու ծառայությունների ոլորտը: Արդյունաբերության ծավալը եռամսյակի կտրվածքով աճել է 16.4%-ով, իսկ ծառայությունների ծավալը` 11.5%-ով: Գյուղատնտեսությունում արձանագրվել է զրոյական աճ, իսկ առեւտրի շրջանառությունն աճել է 0.3%-ով:

Շարունակվում է շինարարության անկումը` 5.5%:

Միջին ամսական աշխատավարձը հունվար-մարտին 113.7 հազ. դրամ է (293 դոլար), աճը` 5%: Ընդ որում` ոչ պետական սեկտորում միջին աշխատավարձը 140.2 հազ. դրամ է (աճը` 5.2%), իսկ պետական սեկտորում` 91.7 հազ. դրամ (աճը` 4.3%):

Արտաքին առեւտրաշրջանառությունը առաջին եռամսյակում 1.3 մլրդ դոլար է, աճը` 15%: Արտահանումը 348 մլն դոլար է (աճը` 32.5%), ներմուծումը` 955 մլն դոլար (աճը` 9.7%):