News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Վիլնյուսում տեղի կունենա համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության  97-րդ տարելիցին: Լիտվայում Հայաստանի դեսպանատան կազմակերպած միջոցառումը տեղի կուենա Վիլնյուսի համերգասրահներից մեկում:

Նույն օրը տեղի հայ համայնքի ներկայացուցիչները կայցելեն հայկական եկեղեցի, որտեղ մոմ կվառեն եւ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ ցեղասպանության փաստն ընդունել են աշխարհի մի շարք երկրներ: Առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը` 1965 թ-ին: Նրա օրինակին հաջորդել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան եւ ԱՄՆ-ի 42 նահանգներ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է նաեւ Վատիկանի, Եվրախորհրդարանի եւ Եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ