News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ինքն իր հետ խոսելն ու բարձրաձայն արտահայտվելն օգտակար է, կարծում են գիտնականները: Եւ բավական նորմալ է շաբաթը մի քանի անգամ բարձրաձայն խնդիրներ լուծել: Այդ մասին ինչպես հաղորդում է Raut.ru-ն, հայտարարել է հոգեբան Մելիսա Քինզլին Փենսիլվանիայի համալսարանից:

Ներքին խոսքը սթերսների դեմ պայքարի եւ դեպրեսիայի կանխարգելման լավագույն միջոցն է: Այդ հայեցակարգը ստուգելու համար հետազոտողները մի շարք փորձեր են արել, որոնց մասնակցել են 25-45 տարեկան տղամարդիկ եւ կանայք:

Կամավորներին համակարգչի վրա պատկերներ են ցուցադրել եւ խնդրել են գտնել ընդհանուր կապը: Այլ փորձի ժամանակ մասնակիցներին խնդրել են գտնել մեծ խմբի մեջ առկա յուրահատուկ պիտակները: Ընդ որում, նրանց մի մասը պետք է ինքն իր հետ խոսեր: Պարզվել է, որ բարձրաձայն խոսող խումբն ավելի արագ է լուծել այդ խնդիրը:

Ներքին ձայնը ոչ միայն արագացնում է ռեակցիան, այլեւ խթան է հանդիսանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ