News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգում, ապրիլի 23-ին մեկնարկող Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցելու է Հայաստանի պատվիրակության միայն երկու անդամ: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի, Ստրասբուրգ են մեկնելու ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն ու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նաեւ նշեց, որ նստաշրջանին Հայաստանին անմիջապես առնչվող հարցեր չեն քննարկվելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ստրասբուրգում, ապրիլի 23-ից 27-ը, կայանալու է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որտեղ իր պատրաստած զեկույցն է ներկայացնելու նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը ներկայացնելու է «Համացանցում եւ օնլայն մեդիաներում արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունը» զեկույցը (Փաստաթուղթ 12874):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ