Մոսկվայում, ապրիլի 18-19-ին կայացած «Մանկական նոր ալիք 2012-ի» կիսաեզրափակիչ փուլում Հայաստանից ներկայացված չորս մասնակիցներից առաջին անգամ ընտրել են երկուսին` Յուրմալայում կայանալիք «Նոր ալիքին» Հայաստանը ներկայացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասացին «Արմենիա» հեռուստաընկերությունում, ով կազմակերպում է մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Ըստ այդմ, ժյուրին ընտրել է Սոնա Գյուլխասյանին եւ Արինա Մալխասյանին:
Իսկ ահա «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար ներկայացված երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանից, Հռիփսիմե Հակոբյանից, Լուսինե Աղաբեկյանից, Մերի Մնջոյանից եւ երգիչ Սուրեն Առուստամյանից ժյուրին ընտրել է Սուրեն Առուստամյանին: Հենց նա էլ Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք-2012» մրցույթում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Նոր ալիք 2012-ի» եզրափակիչ փուլին մասնակցելու համար երիտասարդներից կմեկնեն 5, իսկ «Մանկական նոր ալիք 2012-ին» մասնակցելու համար` 4 կատարողներ: Երիտասարդներից կիսափեզրափակչին պիտի մասնակցեին երգչուհիներ Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մնջոյանը եւ երգիչ Սուրեն Առուստամյանը, իսկ մանուկներից` Էռնա Միրզոյանը, Սոնա Գյուլխասյանը, Արինա Մալխասյանը եւ Պատրիսիան:



























