News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վրաստանի մի շարք հայկական, կրոնական, մշակութային եւ կրթական կազմակերպություններ դիմել են երկրի նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Դիմումում, մասնավորապես, ասվում է. «Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարեդարձը: Այս տարելիցի  կապակցությամբ դիմում ենք մեր երկրի կառավարությանը, որը, չնայած պատմական եւ քաղաքական կոնյունկտուրային հանգամանքներին, բազմիցս է ապացուցել իր հավատարմությունը արդարությանը եւ մարդասիրական արժեքներին: Կոչ ենք անում ըմբռնումով եւ հարգանքով վերաբերվել վրացահայ քաղաքացիների արդար պահանջին` մեր երկրի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու եւ դատապարտելու վերաբերյալ»:

Դիմումը, մասնավորապես, ստորագրել են մշակությաին -լուսավորչական եւ երիտասարդական «Հայարթուն» կենտրոնը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, Վրաստանի հայ մտավորականների, նկարիչների, երաժիշտների միությունները, Վրաստանի հայ համայնքի երիտասարդական միությունը, Վրաստանի եւ Աջարիայի հայերի միությունները եւ այլն:

Նշենք, որ Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-26-ը կանցկացվեն  մշակության եւ հասարակական-քաղաքական մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` ապրիլի 24-ին, ժամը 14:00-ին խաղաղ ակցիա կանցկացվի Թուրքիայի դեսպանատան մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ