Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հյուրախաղերը չեղյալ են համարվել առանց բացատրության: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով հյուրախաղերի կազմակերպիչ «Live Nation Entertainment» ընկերությանը, համերգները չեղյալ է համարել «Live Nation»-ի պրոդյուսերը: Տոմսերը հնարավոր է հանձնել ձեքռ բերման վայրերում:
Նշենք, որ հյուրախաղերի շրջանակում Ազնավուրը պետք է Նյու Յորքում երեք համերգ տար` ապրիլի 26-28-ը:
Համերգների չկայացումը անսպասելի է եղել այն պատճառով, որ 87-ամյա արտիստը ապրիլին մի քանի համերգ տվել է Կանդայում: Բացի այդ, Ազնավուրն այսօր համերգ է տալու Լոս Անջելեսում, որը չեղյալ չի համարվել: