News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Վիետնամում անհայտ հիվանդության բռնկում է արձանագրվել, որից արդեն մահացել է 19 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հիվանդությունն արդեն ախտահարել է 270 մարդու, սակայն բժիշկները չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունեն:

Հիվանդությունն սկսել է տարածվել Հարավչինական ծովի ափամերձ Կունգնգայ նահանգից: Այն ուղեկցվում է լյարդի աշխատանքի խախտմամբ եւ ներքին օրգանների ախտահարմամբ, նշում է BBC-ին: Հիվանդության առաջին նշաններն են` անհասկանալ ցան մաշկի վրա եւ ախորժակի անկում:

Վիետնամի կառավարությունը օգնության համար մտադիր է դիմել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ