News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` ապրիլի 24-ին, հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

ԼՂՀ նախագահը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի:

Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանված եւ կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ