News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը ապրիլի 24-ին տարածել է հայտարարություն՝ նշելով, որ իրենք խորին հարգանքով հիշատակում են մեծ ողբերգության զոհերի հիշատակը։

Հայտարարության մեջ նշվել է. «1915-ին հայ ժողովուրդը այն ժամանկվա իթթիհադականներ խավարամիտ քաղաքականության հետեւանքով մեծ տառապանքներ է կրել, ենթարկվել ցեղասպանության՝ բռնի տեղահանվելով իր հաղերից

Թուրքիան հասարակության խղճի մաքրման համար դեռեւս չի առերեսվել պատմական ողբերգության հետ եւ հաշվի չի նստել իր սեփական պատմության հետ եւ ներողություն չի խնդրել հայ ժողովրդից։ Չբացահայտված այդ մութ իրադարձությունները նոր ողբերգությունների համար ճանապարհ են բացել։ 1915-ին հետեւել են Դերսիմի, Մարաշի, Չորումի, Սըվասի ու Ռոբոսկիի կոտորածները։ Այդ կոտորածները հետեւանք են անցյալի հետ չառերեսվող, ժողովուրդներին հաշիվ տալուց խուսափող ջարդարարի մտածելակերպով պետական համակարգի»։

Հայտարարության մեջ հիշատակվել է 2012-ի փետրվարի 26-ի անձամբ պետության կողմից կազմակերպված  հակահայկական ցույցը՝ շեշտվելով, որ ամբողւ աշխարհը ականատես եղավ, թե ինչպես է Թուրքիայի ՆԳ նախարարն այդ ցույցի ժամանակ ռասիստական հայտարարությամբ հանդես գալիս։

Քրդական կուսակցության տարածած հայտարարության մեջ թուրքական իշխանություններին կոչ է արվել մեծ ցավեր վերապրած Անատոլիայի եւ Միջագետքի ժողովուրդներից ներողություն խնդրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ