News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Իրակլի Երկրորդ» կազմակերպութունը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է  Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

Կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Իրակլի Երկրորդի հանրությունը դատապարտում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. իրագործված ցեղասպանությունը, որի ընթացքում միլիոնից ավելի մարդ է զոհվել: Կազմակերպությունը կիսում է հայ ժողովրդի ցավը:

Իրակլի Երկրորդ կազմակերպությունը կարծում է, որ Վրաստանում այդ դաժան դեպքերի զոհերի հուշարձան պետք է դրվի, ինչի մասին մեր հայ եղբայրները վաղուց են խնդրում մեր իշխանություններին:

Այսօր, երբ վրացական իշխանությունները ճանաչում են չերքեզական ժողովրդի ցեղասպանությունը, որը պաշտոնապես չի ճանաչվել անգամ Չերքեզիայի կողմից, բարդ է հասկանալ, թե ինչու նրանք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչն արդեն օրենքի մակարդակով արվել է բազմաթիվ  երկրներում, իսկ եվրոպական մի քանի երկրներում ցեղասպանության հեքումը օրենքով պատժելի արարք է:

Հայոց ցեղասպանության ճանաչումն այս կամ այն կողմի թերությունների կամ առավելությունների մասին խոսակցություն չէ, ճանաչումը մեկ իմաստ ունի`  աշխարհի ցանկացած անկյունում դրա կրկնության անթույլատրելիություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ