News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթի տեղեկություններով՝ օրերս Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը եւ նրա եղբայրը` Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը, ՕԵԿ-ի կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուի` նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Մասումյանի (Բենզին Ռուբո) պատվին հավաք են կազմակերպել: Հավաքին ներկա հեղինակություններին հստակ բացատրվել է, որ ընտրությունների ժամանակ պետք է «Ռուբենին պադերժկա անեն»:

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Մարտին Սարգսյանն իր բոլոր լծակներն օգտագործում է եւ բոլոր հնարավոր տեղերում ներքին հրահանգ տալիս աշխատել Մասումյանի համար: Ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, ՕԵԿ-ական թեկնածուի հովանավորյալները հորդորել են նրան այլեւս խաղատուն չայցելել, մասնավորապես` «Սենատոր»: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մասումյանն իր ունեցվածքի գրեթե կեսը վատնել է հենց խաղատներում»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ