News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում ապրող հայերի մի խումբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկրի խորհդարան տեղափոխելու համար ստորագրություն է հավաքել։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  Նորվեգիայի հայերի խումբը ստորագրություններ հավաքելուց հետո դիմել է երկրի հարավում գտնվող Վեգորսհեյի քաղաքապետարան, որից հետո դիմել է Նորվեգիայի ԱԳՆ՝ իմանալու նախարարության տեսակետը։ ԱԳՆ-ի պատասխանում նշվել է, թե Ցեղասպանությունների մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին, իսկ դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն օրակարգ բերելն այնքան էլ հարմար չէ։

Cihan գործակալության հետ զրույցում Վեգորսհեյի քաղաքապետը հաստատել է, որ հայերի դիմումի հիման վրա արդեն մեկ քննարկում անցկացվել է եւ մայիսին նախատեսվում է 2-րդ քննարկումը։

Նորվեգիայում Թուրքիայի դեսպանությունը քննադատել է Վեգարշեյի նախաձեռնությունը՝ քննարկել հայերի ներկայացրած պահանջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ