News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քթի պլաստիկ վիրահատությունից հետո 5 ամսից ավելի կոմայի մեջ հայտնված Սաթենիկ Միրզոյանն արդեն երեք շաբաթ է` դուրս է եկել կոմայից: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը նշեց, որ նրա առողջական վիճակը բարելավվում է: «Էական փոփոխություններ կան գիտակցության մեջ, հրահանգներ է կատարում, բավականին մեծ է ինֆորմացիայի ընկալումը, գիտակցությունը բացվել է: Դեռ լիարժեք չէ, բայց անհամեմատ լավ է»,- նշեց նա:

Նրա խոսքով` այժմ աղջիկը որեւէ դեղեր չի ընդունում, վերականգնողական բուժումի մեջ է, նրա հետ աշխատում են տարբեր մասնագետներ, առողջության հետ կապված բարդություններ չեն եղել: Իսկ թե երբ նա վերջնական կվերնականգնվի կամ երբ դուրս կգրվի հիվանդանոցից, ոչ ոք չի կարող ասել: «Աշխարհում ոչ ոք այսպիսի դեպքերում նման կանխատեսում չի կարող անել»,- ասաց Հարություն Մանգոյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել է նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել են աղջկան «նարկոզից» դուրս բերել, նա ընդամենը մի քանի րոպե է ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել է ցնցման մեջ ու տարօրինակ շարժումներ արել: Դրանից հետո նա տեւական ժամանակ կոմայի մեջ էր, սկզբից առաջընթաց չկար, սակայն աստիճանաբար Սաթենիկը սկսեց աչքերը փակել, բացել եւ այլն:

Աղջիկը 10 տարվա լատինո-ամերիկյան պարուհի է: Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ, առողջական խնդիրներ չի ունեցել։ Արտերկրից հրավիրված պրոֆեսորներն էլ չեն կարողանում որեւէ կերպ բացատրել, թե ինչու պետք է նման երեւույթ արձանագրվեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ