News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հետ լուսանկարված ոստիկան Յաքուփ Քուրթարանի պաշտոնի բարձրացմանը դեմ Թուրքիայի ներքին գործերի նախարություն իր բողոքն է հայտնել  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահը մամուլից տեղեկացել է հիշյալ ոստիկանի պաշտոնի բարձրացման մասին եւ այդ տեղեկության հավաստիությունը ստուգելու համար դիմել ոստիկանություն: Տեղեկանալով, որ այն համապատասխանում է իրականությանը, Գյուլը բողոք է հղել Ներքին գործերի նախարարություն:

Գյուլի բողոքից հետո նախատեսվում է այլեւս չբարձրացնել այդ ոստիկանի պաշտոնը` նրան ուղարկելով պասիվ պաշտոնի:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանողին հերոսացրած ոստիկանը 2011-ի մարտին փոխոստիկանապետ էր նշանակվել Մալաթիա նահանգում։ Յաքուփ Քուրթարանը Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշի հետ միասին լուսանկարվել էր։ Լուսանկարները հայտնվել էին մամուլում եւ Յաքուփ Քուրթարանի դեմ հայց ներկայացվել։  Դատարանը նրան դրամական շատ փոքր չափի տուգանքով, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց։

Թուրքիայի վերահսկիչ խորհրդի կողմից Հրանտ Դինքի սպանության հետ կապված զեկույցում ուշադրություն էր դարձվել նաեւ Դինքին սպանողի հետ լուսանկարված ոստիկանների անպատիժ լինելու հանգամանքին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ