News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլահ Էրգինը, Տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմը, Ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքն այցելել են Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղը:

Մուսա լեռան փեշին գտնվող Վագըֆ գյուղ այցի ընթացքում 3 թուրք նախարարներին ուղեկցել են նաեւ Հաթայի նահանգապետը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 3 պատգամավորներ, «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի փոխնախագահը:

Այցի ժամանակ Թուրքիայի ֆինանսների նախարարը պնդել է, թե Թուրքիայում հանդուրժողականություն կա եւ անկախ նրանից թե քաղաքացիներն ինչ կրոնի կամ էթնիկ խմբի են պատկանում, բոլորն ապրում են խաղաղության մեջ եւ եղբայրաբար:

Նշենք, որ Վագըֆ (Վաքըֆլը) գյուղն ունի 135 բնակիչ, սակայն 10 տարի առաջ այդ թիվն անցում էր 180-ը: Վագըֆում վերջին հարսանիքը եղել է 6 տարի առաջ, իսկ ծնունդ գրանցվել է 3 տարի առաջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ