News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում, ապրիլի 29-ին, տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ« կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որտեղ քննարկման գլխավոր թեման եղել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցը:

ՆԺԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրել է 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում եւ նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նրա համոզմամբ, ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական քարոզչությունն ավելի տեսանելի է դարձրել Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:

Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատել են, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության եւ կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ:

Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկել է ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ