News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

11 ազգային փոքրամասնությունների եւ հայրենակցական միությունների  անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարել է առաջիկա ՀՀ ԱԺ  ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությանը սատարելու մասին:

Խդր Հաջոյանը հայտարարության տեքստն անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ` ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ եւ գալա համերգով: Միջոցառմանը մասնակցած  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին  ցուցահանդես, որի ժամանակ ազգային փոքրմասնությունները հանրությանն են ներկայացրել  իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Այս գեղեցիկ տոնախմբությունը եզրափակվել է  «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ