News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի 4-րդ ընտրատարածքում ՀՅԴ-ն պաշտպանում է  «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը: Այդ մասին, այսօր` ապրիլի 30-ին, լրագրողներին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը: «Որոշումը կայացվել է հաշվի առնելով Սաթիկ Սեյրանյանի անկախությունը, անկուսակցական լինելը եւ նրա լրագրողական պրոֆեսիոնալիզմը»,-հստակեցրել է Վարդանյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն սկզբունքորեն չէր կարող պաշտպանել Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Արտակ Սարգսյանի` «SAS» սուպերմարկետների տիրոջ թեկնածությունը:

«Նման թեկնածուների մենք սկզբունքորեն չենք կարող պաշտպանել: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանին` Հայոց համազգային շարժման ղեկավարին, ապա հարգանքով ենք վերաբերում նրա քաղաքական փորձին եւ սկզբունքորեն ոչ մի վատ բան չենք տեսնում նրա պատգամավոր դառնալու մեջ` հաշվի առնելով, որ համամասնական ցուցակում նա Հայ ազգային կոնգրեսի  4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Նույնը կարող եմ ասել «Ժառանգություն» կուսակցության  3-րդ համարը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանի մասին: Այնուամենայնիվ, մենք որոշել ենք աջակցել Սաթիկ Սեյրանյանին», -ասել է Վարդանյանը:

Նշենք, որ Վարդանյանն ինքը ՀՅԴ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ