News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ընտրողների ցուցակում 15 տարի առաջ մահացած 150 մարդու անուն է հայտնաբերել: Այս մասին, այսօր` ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Արաբկիրի թիվ  4 ընտրատարածքում:

Նրա խոսքով, իրենց այդ ցուցակների խնդրով պաշտոնապես դիմել են ոստիկանության վիզաների եւ անձնագրերի վարչություն, սակայն սկզբում գործերը չեն ընդունել, պատճառաբանելով, թե ոչ աշխատանքային օր է, սակայն հետո ընթացք են տվել գործին: «Սակայն օրենքն ասում է, որ 5 օր առաջ պետք է ավարտված լինի ցուցակների շտկման գործընթացը: Իսկ իրենք որքան էլ աշխատեն, 100 տոկոս արդյունք չեն կարող ունենալ»,-ասաց Արամ Մանուկյանը, հավելելով, որ այդ ցուցակներում Հայաստանից բացակայողների թիվը կազմել է միջինը 15-20 տոկոս, ընդ որում, փակ դռների հանդիպելով, այդտեղի բնակիչներին չեն համարել որպես երկրից բացակայողներ:

Ըստ իրենց շտաբի` երկրից բացակայողներին հաշվելու մեթոդիկայի, չեն հաշվվել նաեւ արտագնա աշխատանքի մեկնողները` «խոպանչիները», միայն երկար ժամանակ հանրապետությունից բացակայողների թիվն են ֆիքսել, որը 20 տոկսն է կազմում:

Վերջինս ասաց նաեւ, որ իրենք ունեն եղանակներ, որ բացակայողների փոխարեն չքվեարկեն, չցանկանալով չակերտները բացել:

Արամ Մանուկյանը նաեւ հավաստիացրեց, որ իրենց թիմը հետքայլ չի անելու եւ այս երկիրը բերելու են «շողուլի»: «Ինչքան շատ ուզենք, որ լավ լինի` այնքան շուտ լավ կլինի»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ