News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Standart &Poor’s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է իսպանական 8 բանկերի, նաեւ` նրանց ստորաբաժանումների վարկանիշները: Նման որոշումը պայմանավորված է ապրիլի 26-ին ողջ Իսպանիայի վարկանիշի իջեցմամբ: Մասնավորապես, Banco Santander S.A.-ի եւ նրա առանցքային ստորաբաժանում Banco Español de Credito S.A. (Banesto)-ի վարկային երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը  «A+/A-1»-ից վերանայվել է «A-/A-2»-ի, իսկ Santander-ի պարտային պարտավորությունները` «А+»-ից «А-»-ի:

Գործակալությունը նշում է, որ սովորաբար վարկային վարկանիշները չեն դրվում իրենց երկրի ինքնուրույն վարկանիշից ավելի, սակայն Santander բանկի դեպքում հենց այդպես էլ եղել է:

Միեւնույն ժամանակ, FT-ի փոխանցմամբ, Իսպանիայի կառավարությունը փորձում է իրացնել բանկերի հիփոթեքային բեռի թեթեւացման վերջին ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ