News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արդեն 2012 թ. վերջերին կգործեն առաջին ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Այս պահի դրությամբ մոտ 20 տարածքային կենտրոնների համար հատկացված են շենքեր, ընթանում են դրանց նախագծահաշվարկային եւ շինարարական աշխատանքները: Ա.Ասատրյանի խոսքով`այդ կենտրոնները թոշակառուներին եւ կյանքի դժվարին պայմաններում հայտնված անձանց կմատուցեն բարձրերակ ծառայություններ, կահավորված կլինեն նոր գույքով, տեխնիկայով, կունենան սպասասրահներ, հերթագրման սարք: Ներկայում վերջնական տեսքի է բերվում այդ կենտրոնների կառուցվածքագործառույթային մոդելը, որը ներառում է ընթացակարգեր, բիզնեսպրոցեսներ, աշխատողների ծանրաբեռնվածության նորմատիվներ եւ այլն;

Նախատեսվում է, որ հունիսին կառավարությունը մոդելին հավանություն կտա, իսկ մինչեւ տարեվերջ կիրականացվեն գրասենյակների գործարկման ու այլ իրավական ակտերի հաստատման աշխատանքները:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններում լուծում է ստանում ցանկացած սոցիալական խնդիր, քաղաքացին այցելելու է մեկ վայր: «Դիմումները ընդունելուց պատճենահանման չեն ուղարկելու, պետք է սկանավորվեն եւ մուտաքագվեն էլեկտրոնային համակարգ: Կարող են ստանալ նաեւ մասնագիտական խորհրդատվություն»,- ասաց Ա. Ասատրյանը;

Ներ է դրվելու սոցիալական աշխատողի ինստիտուտը (կոչվելու են «դեպք վարող սոցիալական աշխատողներ»), որոնք պետք է կազմեն յուրաքանչյուր ընտանիքի կամ անձի սոցիալական անձնագիր, որպեսզի նրանց ամբողջական կարիքները գնահատեն:

Ա. Ասատրյանի տեղեկացմամբ` ամբողջ հանրապետությունում պետք է հիմնվեն 54 նման կենտրոններ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ