News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրոնային մեծ կոլայդերում նոր մասնիկ են հայտնաբերել, ավելի ճիշտ` նախկինում բացահայտված չեզոք քսի-բարիոնի գրգռված վիճակը, որում այն  ավելի ծանր է, քան  սովորական վիճակում: 

Առաջին անգամ չեզոք քսի-բարիոնը հայտնաբերվել էր ֆիզիկոսների կողմից, որոնք 2011 թվականի հուլիսին աշխատում էին ամերիկյան Թեւաթրոն կոլայդերի վրա:   CDF կոլաբորացիան չափում էր մասնիկների զանգվածը, որը հավասար է եղել 5787,8 6 մեգաէլեկտրոնվոլտ` լույսի արագության քառակուսու հարաբերակցությամբ, հայտնում է  «Զերկալո նեդելին»:

Այժմ ֆիզիկոսները Ադրոնային մեծ կոլայդերի սարքերից մեկի` CMS-ի օգնությամբ հայտնաբերել են չեզոք քսի-բարիոնը գրգռված վիճակում: Դա նշանակում է, որ այդ մասնիկը բաղկացած է նույն այն տարրերից, ինչ որ  CDF-ի կողմից հայտնաբերված քսի-բարիոնը սովորական վիճակում, սակայն ունի ավելի շատ էներգիա, այդ պատճառով էլ ավելի շատ զանգված: CMS սարքով չափված գրգռված քսի-բարիոնի զանգվածը կազմել է 5945 3 մէվ: Հենց զանգվածների տարբերությունն էլ թույլ է տալիս ֆիզիկոսներին խոսել ոչ թե նոր վիճակի, այլ նոր մասնիկի հայտնաբերման մասին:

Գրգռված չեզոք քսի-բարիոնն անկայուն մասնիկ է: Նա համարյա վայրկյանական քայքայվում է` վերջին հաշվով թողնելով պրոտոն, երկու մյուոններ եւ երեք պիոններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ