News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սուտ է, երբ ասում են, որ վաղը աշխատատեղերը լրիվ կբացվեն: Այս մասին այսօր` ապրիլի 30-ին, նախընտրական քարոզչության շրջանակներում Վանաձորում հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Աշխատատեղերի միայն 3-5 տոկոսը կբացվի, քանի որ այսօր գիտությունը զարգացել է, գործարանում 3000-5000 մարդ չի աշխատում, աշխատում է 50-100 մարդ,  դրա համար հարկավոր է ստեղծել պայման ու հնարավորություն, որ ամեն մարդ իր ընդունակությունն օգտագործի ու իր ընտանիքը պահի»,-ասել է նա, վանաձորցիներին կոչ անելով լսել բոլոր քաղաքական ուժերին, ուսումնասիրել նրանց նախընտարական ծրագրերն ու նոր միայն քվեարկել այս կամ այն ուժի օգտին: «Այսօր ես ծանրության տակ եմ մտել ոչ թե պաշտոնի ու ունեցվածք կուտակելու համար, այլ մեր ժողովրդի ապագայի համար»,-ասել է նա:

Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավարը խոսել է նաև ավանդների վերադարձման ծրագրերից, սուտ համարելով բոլոր այն խոստումները, որ ավանդները միանգամից վճարվելու են: Գագիկ Ծառուկյանը այս առումով իր տարբերակն է առաջարկել, այն է, ավանդները տալ սկզբից միայնակ, տարեց, հաշմանդամ ու նման խոցելի խմբերի մարդկանց, իսկ պաշտոնյաներն ու աշխատող մարդիկ, ըստ նրա, մեկ տարի ավելի հաստատ կարող են սպասել: «Պարզապես ճիշտ աշխատանք է պետք տանել այս ուղությամբ», ասել է ԲՀԿ առաջնորդը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ