News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայտնի «Ջեյմս Բոնդ» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը թիկնապահների ուղեկցությամբ Ստամբուլում այցելել է Նիշանթաշը թաղամասի հայտնի ռեստորաններից մեկը եւ քյաբաբ եւ մսով եւս մի քանի ուտեստ պատվիրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասանը երբ փորձել է դուրս գալ ռեստորանից, հասկացել է, որ դռան դիմաց իրեն են սպասում բազմաթիվ լրագրողներ։ Քրեյգին այս ամենը դուր չի եկել եւ նա զայրույթը թափել է ռեստորանի անձնակազմի վրա՝ նրանց մեղադրելով իր այցի մասին լրագրողներին հայտնելու մեջ։ Ռեստորանից դուրս գալու ժամանակ դերասանի թիկնապահները հզոր լապտերներ են պահել լրագրողների ֆոտոխցիկների ուղղությամբ՝ թույլ չտալով, որ նրանք լուսանկարեն։

Ռեստորանի սեփականատերը հերքել է մեղադրանքները՝ շեշտելով, թե իրենց մոտ Քլինթոնի ընտանիքն էր եկել` չէին ճանաչել, Ջեյմս Բոնդին ինչպես է՞ին ճանաչելու։

Նշենք, որ «Ջեյմս Բոնդ» ֆիլմաշարի հերթական՝ 25-րդ ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվում է Թուրքիայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ