News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման եւ շահագործման հասույթը 2012 թ. մարտին կազմել է 243.5 մլն դրամ, նախորդ տարվա մարտի համեմատ աճելով 2.4 անգամ, իսկ փետրվարի համեմատ` 2.6 անգամ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-մարտին»:

Կապի ոլորտում մալուխային հեռուստատեսությունների աճը ամենամեծն է: Այսպես` հեռուստատեսությունների (հեռուստածրագրերի կազմում եւ հեռարձակում, չի ներառում մալուխային հեռուստատեսությունը) ընդհանուր հասույթը 2012 թ. մարտին կազմում է 633 մլն դրամ, աճը նախորդ տարվա մարտի համեմատ 8.6% է:

Ռադիոծրագրերի հասույթը կազմել է 196 մլն դրամ, աճը 0.7% է:

Վիճակագրությունը անկում է ցույց տալիս ինտերնետ-հասանելիության մասով: 2012 թ. մարտին հասույթը կազմել է մոտ 2.2 մլրդ դրամ, նվազումը նախորդ տարվա մարտի համեմատ 2.3% է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ