News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեհրանում մայիսի 1-2-ին տեղի է ունեցել Իրանի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 8-րդ նիստը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել յոթերորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ գոհունակությամբ նշել  հյուպատոսական, դատական եւ իրավական ոլորտներում համագործակցության դրական տեղաշարժի մասին: Դրական է գնահատվել նաեւ Նուրդուզ-Մեղրի սահմանակետում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների փոխադարձ  հանդիպումների  կապակցությամբ, իրենց օժանդակությունն են հայտնել երկու երկրներում թմրանյութերի տարածումը կանխարգելող  համապատասխան  մարմինների  համագործակցության ընդլայնման առնչությամբ: Համատեղ նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը եւ ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Սեյյեդ Հոսեյն Միր Ֆախխարը ստորագրել են համապատասխան Փոխըմբռնման հուշագիր: Հակոբ Հաջի-Հակոբյանին ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարարի մեջլիսի եւ հյուպատոսական  հարցերով տեղակալ Հոսեյն Ղաշղավին: Կողմերը պայմանավորվել են հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 9-րդ նիստը գումարել Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ