News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ վիճելու բան չունենք: Այդպիսին էր Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահի արձագանքը ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կողմից ցանկացած հանրապետականի հետ բանավեճ անցկացնելու առաջարկը մեկնաբանելու խնդրանքին:

«Մենք առանց այդ էլ ամբողջ օրը վիճում ենք նրա հետ: Ինչո՞ւ նախընտրական մրցապայքարի վերջում սրենք լարվածությունը:

Օրինակ, նա կասի, որ հայ-թուրքական արձանագրությունները վնաս հասցրեցին Ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ որ դա դարձավ կոալիցիայից դուրս գալու պատճառ: Ես էլ  կասեմ, որ ՀՅԴ-ն պարզապես զգաց, որ երկրին տնտեսական ճգնաժամ է սպասվում եւ դուրս եկավ կոալիցիայից` պատասխանատվությունից խուսափելու համար: Եվ ի՞նչ դա կփոխի», - մայիսի 2-ի ասուլիսում հայտարարել է Սահակյանը:

Ի պատասխան լրագրողների հարցին, թե  դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սահակյանը հրաժարվում է բանավեճերից, նա նշել է. «Ես  վիճելու մեծ ցանկություն չունեմ, սակայն բավականացնում է հումորի զգացումը, որ այս շրջանում վեճ չծագի»:

Հանրապետականների` բանավեճի գնալուց հրաժարվելը Սահակյանը բացատրում է այն փաստով, որ լրատվամիջոցները գտնվում են դիտարկման տակ,  եւ նրանք սահմանափակ եթերային ժամանակ ունեն թեկնածուների համար: «Դրա հետ կապված, քաղաքական ուժերը պետք է  բանավեճերի հրավիրեն միայն այն ուժերին, որոնք իրենց վարկանիշով եւ հնարավորություններով համապատասխանում են միմյանց, այլապես վիճելու բան էլ չի լինի»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ