News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ընտրությունները վերահսկող միասնական շտաբն սկսել է իր աշխատանքն իմիտացիայից եւ շարունակում է գործել նույն ոգով: Այդ մասին, այսօր` մայիսի 2-ին, մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Սահմանադրական դատարան դիմելու միասնական շտաբի նախաձեռնությունը:

Ըստ Սահակյանի` Միասնական շտաբը չի կարող հայտարարել, որ դիմում է ՍԴ, քանի որ դրա համար համապատասխան  իրավասություններ չունի: «Այսինքն, քանի որ նրանք հենց սկզբից իմիտացիայի ճանապարհով են գնացել, ապա այստեղ էլ նրանք արեցին օրենքին հակասող հայտարարություն: ՍԴ են դիմել  խորհրդարանական երկու ուժեր, այլ ոչ թե շտաբը: Չի կարելի ժողովրդի աչքին թոզ փչել եւ փորձել ցույց տալ, որ «ահա, մենք այն աստիճան ենք հզորացել, որ կարողացել ենք համախմբել քաղաքական դաշտը»: Մինչ օրս նրանք չեն ներկայացրել թեկուզ եւ որեւէ հանրային փաստաթուղթ եւ այժմ փորձում են սադրանքների ճանապարհով իրենց ավելի ուժեղ ցույց տալ հասարակության աչքում»:

Ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ ՍԴ դիմումի տակ ստորագրել են միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, որոնք դեռեւս մի քանի ամիս առաջ  Ընտրական  օրենսգրքի համապատասխան փոփոխությունների դեմ էին հանդես գալիս, Սահակյանը նշել է.  «Քաղաքական տեսանկյունից ես չեմ կարծում, որ դա սովորական երեւույթ է: Սակայն դա քաղաքական ուժ է, եւ այն ի զորու է ինքը որոշել իր գործունեությունը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ