News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` մայիսի 2-ին, արտահերթ նիստում մասամբ բավարարել է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը` անվավեր ճանաչելով թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ի որոշումը:

Փաշինյանը ԿԸՀ-ում բողոքարկել էր թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումները, որոնցով ԸԸՀ-ն քողարկել էր թիվ 7-ի մյուս թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին աղաղակող փաստերը:

ԿԸՀ-ն այս որոշմամբ պարտավորցրել է թիվ 7 ԸԸՀ-ին` մեկօրյա ժամկետում հրավիրել նիստ եւ քննել թեկնածուի բողոքը:

Այս կապակցությամբ, ԿԸՀ արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Կենտրոնական հանձնաժողովը թիվ 7 ԸԸՀ-ի ապօրինի որոշումը չեղյալ է համարում, բայց իր լիազորությունները չի կիրառում, որ ընտրատարածքային հանձնաժողովը դատարան դիմի Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Այսինքն՝ ԿԸՀ-ն չեղյալ համարելով թիվ 7 ԸԸՀ-ի ապօրինի որոշումը, ստեղծում է օրինականության շղարշ՝ կիրառելով «կարուսելի մեթոդ»: Ես կգնամ վաղը ընտրատարածքային հանձնաժողով, եթե այնտեղ նորից ապօրինի որոշում կայացվի, նորից գամ իրենց դիմեմ, հետո նորից որոշումը ձեռքիս գնամ ԸԸՀ, հետո նորից այստեղ... Սա ժամանակ ձգելու միտում ունի, ուրիշ ոչինչ: Քվեաթերթիկները տպել են, հիմա չեն ուզում նորից տպեն`առանց Սամվել Ալեքսանյանի անվան: Ինչ վերաբերում է թիվ 7 ԸԸՀ-ի գործելաոճին, ապա իրենք նախքան որոշում կայացնելը չեն քննարկել այն ապացույցները, որոնց համաձայն, Սամվել Ալեքսանյանն իրավունք չունի դառնալու պատգամավոր»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այս ապացույցներն իր հետ բերել էր նաև ԿԸՀ, կցել նաե իր դիմումին: Ապացույցը մի ձայնագրություն է, որտեղ Երեւանի թիվ 190 դպրոցի տնօրենը, որը գտնվում է թիվ 7 ընտրատարածքում, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցերին ի պատասխան վկայում է, որ Սամվել Ալեքսանյանը դպրոցին որոշակի գումար է տվել, առանձին գումար են ստացել նաեւ աշակերտները, ինչպես նաեւ խոստում, որ իրենց Վերջին զանգի միջոցառումն անվճար կկազմակերպվի «Փարվանա» ռեստորանում:

Ավելի վաղ, թիվ 190 դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանը բողոք է ներկայացրել, թե դա իր ձայնը չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ