News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Սուդանի եւ Հարավային Սուդանի միջեւ սահմանային հակամարտության վերաբերյալ բանաձեւին` երկու կողմերին էլ սպառնալով պատժամիջոցներով, եթե նրանք չդադարեցնեն բռնությունը եւ չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», բանաձեւը պաշտպանում է հակամարտության կարգավորման պլանը, որն առաջարկել է Աֆրիկյան միությունը: Մայիսի 1-ին Հարավային Սուդանը մեղադրել էր Խարտումին` իր տարածքի հյուսիսում գտնվող նավթաբեր Հոֆրայի շրջանի վրա հարձակվելու մեջ:

Ավելի վաղ հարավսուդանյան իշխանությունները հայտարարել էին, որ հյուսիսային հարեւանի հետ հակամարտությունը բանակցություններով լուծելու բոլոր փորձերը ձախողվել են: Բանակցություններում Հարավային Սուդանի ներկայացուցիչ Պագան Ամումը կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություն ուղարկել վիճելի տարածքներ:

Ապրիլի 12-ին Հարավային Սուդանի զորքերը փորձել են գրավել Հեգլիգ քաղաքը, որը գտնվում է նավթով հարուստ Հարավային Կորդոֆան նահանգում: Հեգլիգն ապահովում է սուդանյան նավթի ավելի քան 50 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ