News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ ճանապարհն է: NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` ընդգծելով, որ այդ մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Մենք դատապարտում ենք հրադադարի ռեժիմի խախտումները: Մենք նաեւ դատապարտում ենք որոշ առաջնորդների հռետորաբանությունը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարություններում, անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, ռազմական հռետորաբանությունն անթույլատրելի է, անհրաժեշտ է վերահսկողություն զենքի ձեռքբերման առումով եւ անհրաժեշըտ է փնտրել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհներ»,-հայտարարեց ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սկզբից ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է  մոտ 4600 անգամ` գերազանցելով նախկին «ռեկորդները»: Ապրիլի վերջին օրերին շփման գծում որոշ աղաղակող փաստեր էին արձանագրվել. ադրբեջանական ԶՈՒ-ն  Ղարաբաղի ուղղությամբ գնդակոծել էր սանիտարական մեքենան, իսկ Հայաստանի հետ շփման գծում գնդակոծվել էր Դովեղ գյուղի մանկապարտեզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ