News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ ակտիվ եւ արդյունավետ պատգամավորական գործունեության համար այսօր` մայիսի 2-ին, Հայաստանի ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրել է մի շարք պատգամավորների: NEWS.am-ին Ազգային ժողովից հայտնեցին, որ խորհրդարանի ղեկավարը պարգեւատրել է Արամ Սաֆարյանին, ով ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նաեւ` Արեգ Ղուկասյանին, ով ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է ու միաժամանակ Վեհաժողովի փոխնախագահը: Նիկոյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու եւ միջազգային խորհրդարանական կառույցներում հետեւողական  աշխատանքի շնորհիվ մեր երկրի համար բարենպաստ որոշումների հասնելու համար:

ԱԺ նախագահը պատգամավոր Արմեն Մխիթարյանին  հանձնել է Բանակի օրվա առթիվ վերջինիս ստացած ԱԺ Պատվո մեդալը: Պատգամավորը, խորհրդարանի ղեկավարի  խոսքով, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, նաեւ` Հայաստանի Աղֆանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, մեծ ներդրում ունի հայրենիքի պաշտպանության գործում:

Արդյունավետ խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների ամրապնդման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան նույնպես արժանացել է  ԱԺ Պատվո մեդալի: Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել վերջինիս առաքելությունը թե խորհրդարանում եւ թե եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության  հետ համատեղ աշխատանքում:

Արամ Սաֆարյանը պարգեւատրվածների անունից շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար: Նա նշել է, որ իրենց գործընկերների հետ համագործակցության արդյունքում է հաջողվել երկիրը լավագույնս ներկայացնել միջազգային խորհդարանական  կառույցներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ