News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն անժամկետ հացադուլ է հայտարարել ԿԸՀ-ի դիմաց: Նա այսօր` մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ նման որոշում է կայացրել ընդդեմ ընտրությունների արդյունքների կեղծիքների: «Ընդ որում, այդ կեղծիքների կիզբը դրվել է 1990-ական թվականներին»,-ասել է նա:

«1991 թվականից Հայաստանում լեգիտիմ իշխանություն չի եղել: Բոլորը հիշում են 1996-ի ընտրությունները: Կարող եմ միայն մեկ գյուղի օրինակ բերել: Ամբողջ մարզում իրականում առաջատարը Վազգեն Մանուկյանն էր` 60-62 տոկոսով: Արշալույս գյուղում նա պաշտոնապես հավաքել է 1 ձայն: Այդքանից հետո դուք ինչպե՞ս կարող եք խոսել արդար ընտրությունների մասին»,-հայտարարել է Վարդանյանը, ով այդ ժամանակ եղել է Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ի անդամ:

Նրա կարծիքով, հասարակությունը պետք է բողոքի այն մեխանիզմների դեմ, որոնցով իշխանությունն անցկացնում է ընտրությունները: «Դուք հավատո՞ւմ եք, որ ընտրատեղամաս է այցելում ընտրողների կեսից ավելին եւ յուրաքանչյուր ձայն տեղ է հասնում: Ինչպես կարող եք այդպես ասել այն բանից հետո, երբ այս ամենը տեսնում եք ձեր աչքով»,-ասել է Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ