News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ է արձագանքել Standart & Poors միջազգային վարկանիշային գործակալությանը՝ Թուրքիայի վարկային վարկանիշն իջեցնելու համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, թե որոշակի ժամանակ դրական վարկանիշ ունեցող երկրի վարկանիշը պետք է բարձրացվի, սակայն S&P-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշը։  Դիմելով S&P-ին Էրդողանը հայտարարել է. «Դրա հետեւանքով ես քեզ չեմ ճանաչում որպես վարկանիշային գործակալություն։ Քո արածը ոչ ոք կուլ չի տա։ Չես կարող ստիպել տալ, որ դա Էրդողանը կուլ տա»,-ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ