News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կյանքի 64-րդ տարում մահացել է Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գագիկ Իսրայելյանը ծնվել է 1948թ.-ին: 1971թ.-ին ավարտել  է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի Ֆրանսերենի բաժինը եւ նույն թվականին սկսել աշխատանքային գործունեությունն որպես լրագրող: 1974-1979թթ.-ին եղել է  «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի բաժնի վարիչ, իսկ 1979-1982թթ. աշխատել է Ալժիրում` որպես ավագ թարգմանիչ:

1982-1990թթ. ղեկավարել է Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի տեղեկատվական խումբը, իսկ 1990-1992թթ. եղել է նույն կոմիտեի մամուլի բաժնի վարիչ:

1992-1994թթ. աշխատել է որպես ՀՀ Գիտությունների ակադեմիայի սփյուռքագիտության բաժնի գիտաշխատող եւ «Արմենպրեսս» գործակալության ավագ խմբագիր:

1994թ.-ին Գարիկ Իսրայելյանն աշխատանքի է անցել ԱԳՆ-ում եւ նշանակվել է Սփյուռքի հարցերի վարչության 2-րդ քարտուղար, այնուհետեւ նույն վարչության առաջին բաժնի վարիչ:

1995-1996թթ. աշխատել է որպես ԱԳՆ Սփյուռքի հարցերի վարչության պետ:

1997-1998թթ. գործուղվել է Մոսկվա՝ որպես Ռուսաստանում ՀՀ դեսպանության հումանիտար հարցերի բաժնի վարիչ:

1998-ին նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական:

2000-2001թ-ին աշխատել է ԱԳՆ ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչ, իսկ 2001-2002թթ. ԱՊՀ վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ:

2002-2005թթ Գարիկ Իսրայելյանը պաշտոնավարել է որպես Թուրքմենստանում ՀՀ դեսպանության խորհրդական, իսկ 2004-2006թթ.՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:

2006-2008թթ. աշխատել է ԱՊՀ վարչության խորհրդականի պաշտոնում, իսկ 2008թ-ին նշանակվել  Թուրքմենստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար:

2009-2010 թթ. աշխատել է  Վրաստանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի պաշտոնում, այնուհետեւ ԱԳՆ-ում զբաղեցրել Սահմանակից երկրների վարչության խորհրդականի պաշտոնը:

2011թ. նշանակվել էր Բաթումում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս:

2007 թ. Գ.Իսրայելյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Գարիկ Իսրայելյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ