News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ:

Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված` Մուհամադռեզա Իլանլուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  2012թ. հունվարի 30-ից մինչեւ ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում ինքնությունը չպարզված անձը Մուհամադռեզա Իլանլուին պատկանող «Visa Classic» տեսակի քարտի հաշվեհամարից «www.vkontakte.ru», «www.dengionline.com» վեբ կայքերի եւ «GORGANY», «EKIPAZH-SERVICE», «Apple Itunes Store» առցանց ծառայությունների միջոցով հափշտակել է շուրջ 24 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 9 մլն 360 հազար դրամ:

Այնուհետեւ ինքնությունը չպարզված հիշյալ անձը, հանցավոր ճանապարհով ստացված նույնքան գումարի ծագումը թաքցնելու եւ խեղաթյուրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 96 տարբեր առեւտրային գործարքներ իրականացնելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի եկամուտները, որի արդյունքում Մուհամադռեզա Իլանլուին պատճառվել  է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Խոշոր չափերի գումարի եկամուտն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է  ԱԱԾ քննչական վարչությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ