News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքը շատ արագ ավարտվել է քիչ առաջ տեղացած հորդառատ անձրեւի պատճառով: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ԲՀԿ պատասխանատուները Մատենադարանի հարթակի մոտ հավաքվածներին խնդրել են ցրվել:

Կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միայն կարճ ելույթներ են ունեցել:

«Նայում եմ տասնյակ հազարավոր մարդկանց եւ գնահատականը մեկն է: Այսկերպ եք դուք պատասխանում տարբեր կարգի, ժողովրդի ասած չինական ու կոոպերատիվ հարցումներին»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը եւ հավելել. «ԲՀԿ-ն ու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել են ձեր վստահելի գործընկերը: Եկեք մեկ անգամ քվեարկենք այնպես, որ եւս մեկ ստիպված չլինենք հիշել հայի հետին խելքի մասին: Ես մեկ անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք»:

Վարդան Օսկանյանը իր ելույթում արձանագրել է. «Եթե այս վիճակը, որ ստեղծվել է հանրապետական կուսակցության պատասխանատվությամբ, հանդուրժելի է ձեզ համար, ընտրեք ՀՀԿ-ին: Ես վստահ եմ, որ քվեարկելու եք փոփոխությունների օգտին, այն ուժին, որ միշտ ձեր կողքին է եղել»:

Գագիկ Ծառուկյանի ելույթի ժամանակ հորդ անձրեւը ավելի է ուժգնացել: «Գնացեք ընտրության եւ ոչ մեկի մի լսեք: Ինչ թելադրում է ձեր սիրտը, այդպես էլ ընտրեք»,- ասել է Գագիկ Ծառուկյանը` հավաքվածներին խնդրելով ցրվել` չթրջվելու համար:

ԲՀԿ-ի թրջված երիտասարդները հանրահավաքից հետո որոշել են դրոշներով երթ անել: Ի դեպ, հանրահավաքից հետո շատերը ուղեւորվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեկնարկելու է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ